Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մասնակից եղեք իմ կյանքին

Մասնակից եղեք իմ կյանքին
04.05.2012 | 00:00

Մայիսի 4


Իմ սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը։ Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ թագավորության վերացական երջանկության մեջ։

Պահանջեք Ինձնից մեծ բաներ. պահանջեք խոշոր բաներ։ Պահանջեք Ինձնից ուրախություն և խաղաղություն, ազատագրում` մտահոգություններից։ ՈՒրախ եղեք Ինձ հետ։

Ես եմ ձեր Տերը, ձեր ստեղծողը։ Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան։ Իբրև Արարիչ` Իմ մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը` Իմ հոգածու մտածումն է իրականացրել այն ամենը, ինչի կարիք ունեք` նյութական ոլորտում։

ՈՒրախ եղեք Ինձ հետ. վստահեք Ինձ, Ինձ հետ մասնակից եղեք կյանքին. տեսեք ինձ ամեն ինչի մեջ, վայելեք Ինձ։ Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլոր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, արցունքներին ու գործերին, ինչպես նաև` իր գտած գանձերին։

Տվեք Ինձ ձեր բոլոր գործերին մասնակից լինելու ուրախությունը։

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ